Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեյգելը պաշտոնական այցով սեպտեմբերի 8-ին կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Հեյգելը նախագ ահի նստավայրում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային վերջին վտանգավոր զարգացումները, մասնավորապես «Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության ծավալած գործողությունները: