Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 17-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:

Թուրքիայում նա կհանդիպի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, քննարկումներ կիրականացվեն Սիրիայի Ռաքքա բնակավայրում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ: