Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը կայցելի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ այցը տեղի կունենա ապրիլի ընթացքում, սակայն դրա նպատակների և հնարավոր հանդիպումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: