Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին փետրվարի 4-5-ը այցով կգտնվի Ադրբեջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԱՊԱ-Էկոնոմիկս»-ը, թուրք նախարարը ծրագրում է Բաքվում հանդիպել Ադրբեջանի Նախագահի, ինչպես նաեւ կառավարության անդամների հետ: Կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա հեռանկարներին նվիրված հարցեր: