Կիրակի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի մայրաքաղաք կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ժամանել եմ նախագահի հանձնարարականով: Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, օրական առնվազն երկու անգամ, սակայն ես դարձյալ փոխանցում են Ձեզ նրա ողջույնները: Մենք ունենք նախագահի հանձնարարարականը միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում, պարբերաբար այցելել Բաքու և գործել համատեղ:

Մեր պաշտպանության նախարարը, մյուս գործընկերները նույնպես կժամանեն Բաքու: Խորհրդարանի նախագահը գտնվում է այստեղ»,-ասել է Թուրքիայի Արտգործնախարարն Չավուշօղլուն, Ադրբեջան կատարած այցի ընթացքում։