Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը' չնշելով այլ մանրամասներ:

 

Իրանի Mehr լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Դեհղանը Բաքվում հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ:

 

Հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների, տարածաշրջանային եւ ռազմական խնդիրների հետ կապված հարցեր:

 

«Դեհղանի Բաքու այցի նպատակը պաշտպանական եւ ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձացնելն է», -նշել է Mehr-ը: