Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է իրանական անօդաչու թռչող սարքերի արձակումը երկրի ուղղությամբ։
«Իսրայելական բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում և մշտապես վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ ՀՕՊ ուժերը, ռազմաօդային ուժերի կործանիչները և ռազմածովային ուժերի նավերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում։ Իսրայելի պաշտպանության բանակը հետևում է բոլոր թիրախներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հարձակման մասին հավելյալ տեղեկություն չի տրամադրել։