Իսրայելի բանակը տեղեկացրել է, որ նորից չորս ժամ է տվել Գազայի հատվածի հյուսիսային շրջանների բնակիչներին անկլավի հարավ անվտանգ տարհանվելու համար։

«Այսօր ՑԱԽԱԼ-ը նորից թույլ կտա անցնել Սալահ-էդ-Դին ճանապարհով [Գազայի հյուսիսի եւ հարավի միջեւ], ժամը 10.000-ից մինչեւ 14.00-ն»,- X սոցցանցում արաբերեն գրել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղար Ավիհայ Էդրին։

«Եթե մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, ապա գնացեք հարավային շրջան՝ Իսրայելի բանակի հրահանգի համաձայն»,- դիմել է նա անկլավի բնակիչներին։ Էդրին նաեւ նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը վնասում է շարունակվող հումանիտար ջանքերին» եւ «օգտագործում է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան»։