Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմը պատրաստ է Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին ապահովել անհրաժեշտ ֆինանսական օգնությամբ: Այս մասին հայտնել է Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը:

 

«Կիևի անօրինական իշխանությունները, ժողովրդի հետ երկխոսություն սկսելու փոխարեն, ռազմական տեխնիկա և զինյալներ են ուղարկում Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ՝ ճնշելու խաղաղ բնակիչների բողոքի ցուցերը: Սլավյանսկի, Կրամատորսկի, Դոնեցկի և այլ քաղաքների բնակիչներին մենք հայտնում ենք մեր բարոյական աջակցությունը»,-մեջբերում է Ակսյոնովը:

 

Նա նաև հավելել է, որ ղրիմցիները պատրաստ են ապահովել նրանց անհրաժեշտ ֆինանսական օգնությամբ: