Ուկրաինայի ՆԳ նախարարությունը խոստացել է կոշտ կերպով արձագանքել երկրում զանգվածային անկարգություներին՝ հատկապես Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում: Այս մասին գրում է ria.ru-ն:

 

Դաշնայնացման կողմնակիցները ցույցեր են անցկացնում Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր իշխանությունները փորձեցին ռուսաց լեզվին տալ հատուկ կարգավիճակ երկրի արևելյան շրջաններում ապրող բնակիչների հսմար և փոխել մարզերի ղեկավարների մեծ մասին:

 

Բողոքի ուժեղ ալիք հատկապես սկսվեց վերջին օրերին, երբ մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի իշխանությունների ձեռնարկած գործողություններից հետո ցուցարարներին չհաջողվեց ցրել, իսկ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել էր 48 ժամվա ընթացքում լուծել ճգնաժամը կամ բանակցությունների, կամ ուժի միջոցով:

 

«ՆԳ նախարարությունը կոշտ կերպով կարձագանքի երկրի իրավիճակը կանխամտածված ապակայունացնելուն, հասարակական կարգը խախտելուն և Ուկրաինայի ողջ տարածքում անկարգություններին, հատկապես այնտեղ, որտեղ հատուկ գործողություններ են իրականացվում իրավիճակի կարգավորման և անջատողականության հաղթահարման ուղղությամբ՝ Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում»,- ասվում է Ուկրաինայի ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: