Հարցմանը մասնակցած ամերիկացիների կեսից ավելին հայտնել է, որ աջակցում է մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկան Դերեք Շովինի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված ցույցերին։ Հարցումն իրականացվել է մասնավոր Quinnipiac University-ի կողմից։ Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 67%-ը կողմ է արտահայտվել ծավալված բողոքի ցույցերին, իսկ դեմ է եղել հարցվածների միայն 28%-ը:
Բացի այդ, հարցվածների 68%-ը համաձայն է եղել, որ «երկրում սևամորթ բնակչության նկատմամբ խտրականությունը լուրջ խնդիր է»: Դեմոկրատների շրջանում հարցվածների 96%-ը համաձայն է այս հայտարարության հետ, իսկ հանրապետականների շրջանում համաձայն են եղել հարցվածների միայն 34%-ը: Հարցվածների կեսից ավելին (57%) աջակցություն է հայտնել Black Lives Matter շարժմանը: