ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի տարածաշրջանների՝ Ռուսաստանին միանալու համաձայնագրերի վավերացումը:
Ռուսաստանի ղեկավարը ստորագրել է համաձայնագրերն ու համապատասխան Դաշնային օրենքը:
Դրանք, համապատասխանաբար, հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 4-ին վավերացրել էին Պետդուման և Դաշնային Խորհուրդը: