Ղրիմի կամրջի մոտ ռուսական լցանավի դեմ գիշերային գրոհին մասնակից է եղել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Գրոհի տեսանյութը ներկայացրել են УНИАН-ի աղբյուրները Ուկրաինայի անվտանգության ծառայությունում։ Նշվել է, որ ծովային դրոնը գրոհել է «Սիգ» լցանավը, որը վառելիք էր տանում ռուսական զորքերին։

Ինչպես նշել են աղբյուրները, հատուկ գործողությունն իրականացվել է դասական սցենարով. ծովային դրոն, 450 կիլոգրամ տրոտիլ, պայթյուն։ Որպես հետեւանք՝ ՌԴ ամենահզոր նավթալցանավերից մեկը (կառուցվել է 2014թ. մոտ 5 հազար տոննա) սկսել է «բացասական նավարկություն» Ղրիմի կամրջի մոտ։

«Լցանավը լիքն էր վառելիքով, ուստի «ֆեյերվերկը» տեսանելի էր հեռվից։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր հերթական հաջող գործողությունն իրականացրել է ՌԾՈւ-ի հետ համատեղ։ Հետաքրքիր է, որ այն տեղի է ունեցել հենց Ուկրաինայի տարածքային ջրերում»,- նշել է աղբյուրը։