Ռուսաստանցիները եւ ուկրաինացիները Եվրամիության երկրներից Ուկրաինայի տարածքով մաքսանենգ զենք են մատակարարել Հյուսիսային Կովկասին, մարտի 20-ին հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայությունը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Ստացվել են տվյալներ (խմբավորման) անդամների կողմից Եվրամիության երկրներից մեկից զգալի քանակությամբ կարճափող հրազենի ձեռքբերման մասին, որը հասցվել Է Ուկրաինայի տարածք: Դրանից հետո ավտոմոբիլներում սարքավորված թաքստոցներում այն ուղարկվել Է Հյուսիսային Կովկասի հանրապետություններ»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Ձերբակալված Է մի քանի մարդ ՌԴ-ից եւ Ուկրաինայից: