Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել երկրում պետական իշխանության գրավման փորձի փաստով: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնաժողովն անօրինական գործողությունների, պետական իշխանության գրավման փորձի փաստով սկսել է մինչդատական հետաքննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ուկրաինայում շարունակվում է լարված մթնոլորտը ցուցարարների և հատուկջոկատայինների միջև: