Քրեական գործեր է հարուցել Կիևի ոստիկանության նկատմամբ` լրատվամիջոցների աշխատակիցների վրա կատարված հարձակումների փաստերով։

 

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, Ուկրաինայի ՆԳՆ-ն 26 հայտարարություն է ստացել լրագրողների դեմ բռնության վերաբերյալ։ Տուժածների անունները չեն հրապարակվում։
Երկու գործ քննում է Ներքին գործերի նախարարությունը, իսկ մնացածը փոխանցվել են դատախազությանը։

 

Սակայն տուժած լրագրողների ցանկը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում, որտեղ նշվում է ավելի քան 50 անուն։ Համաձայն առկա տեղեկությունների՝ նրանց մեծ մասը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից։

 

Բացի դրանից, ոստիկանությունը Կիեւի փողոցներում իրադարձությունները լուսաբանող լրագրողներին վառ լուսարձակող բաճկոնակներ է տվել' «Մամուլ» գրությամբ: Ուկրաինայի ՆԳՆ-ի Facebook-ի էջում հաղորդվում է, որ բաճկոնները լրատվամիջոցների աշխատակիցներին ավելի նկատելի կդարձնեն, դա թույլ կտա նվազեցնել նրանց պատահաբար մարմնական վնասվածքներ պատճառելու հավանականությունը, հայտնում է «korespandent.net»-ը' վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն: