Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության սպաների հետ միասին այցելել են Սիրիայի հյուսիս,, այնտեղ թուրքամետ կազմավորումների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, հնարավոր է եղել զինյալներ հավաքագրել Ուկրաինայի տարածքային պաշտպանության շարքերում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին «Ուկրաինայի Անվտանգության ծառայության երեք աշխատակիցներից բաղկացած խումբը՝ թուրքական ազգային հետախուզական կազմակերպության սպաների ուղեկցությամբ, մեկնել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներ՝ ներառյալ Աֆրին և Ազազ բնակավայրեր»։
«Նրանք այցելել են «Հարաքյաթ Սաուրին» զինված խմբավորման (Սիրիայի ազգային բանակի մաս) բազա, որտեղ հանդիպել են մի շարք թուրքամետ կազմավորումների («Ֆիրքյաթ Սուլթան Մուրադ», «Լիվա Ալ-Մուաթասիմ») հրամանատարների հետ, ինչպես նաև զինված ապօրինի խմբավորումների ճամբարներ»,- ասել է աղբյուրը։
«Այդ շփումների ընթացքում քննարկվել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի շարքերում զինյալներ հավաքագրելու հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «շահագրգիռ անձանց հետ» մի շարք գաղտնի հանդիպումներ կազմակերպելու մասին»,- հավելել է գործակալության զրուցակիցը։