Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններ վարել Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ նովոստի»-ն, կողմերը կքննարկեն Դոնբասում իրավիճակի կարգավորմանը Գերմանիայի հետագա մասնակցությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեևը:

«Չեմ բացառում, որ արդեն հաջորդ շաբաթ տեղի ունենա մեր նախագահի շփումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Խոսակցության ընթացքում, իհարկե, կքննարկեն Դոնբասում իրավիճակի կարգավորմանը Գերմանիայի հետագա մասնակցությունը, այդ ուղղությամբ նոր հեռանկարները: Մասնավորապես խոսքը գնում է Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին»,- ասել է նա: