ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման հարցում իրենց պատրաստակամությունը:
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում: Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով՝ ՌԴ և Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂ-ում հրադադարի վերահսկման Ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքի մեկնարկի առթիվ:
Անդրադարձ է եղել նաև Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցին:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ և Թուրքիայի փորձագետները կարող են ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ԼՂ երկաթուղային և ավտոճանապարհների վիճակի բարելավումը: