Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակը։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Նուր Սուլթանում ապրիլի 25-26-ը անցկացված Սիրիայի հարցով 12-րդ միջազգային հանդիպման ժամանակ հաստատվել է Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի շուտափույթ մեկնարկի գերակա բնույթը։ Ընդ որում, անպայման պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները։ Շեշտադրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման նշանակությունը եւ ահաբեկչական խմբավորումներին ճնշելու արդյունավետ միջոցների կիրառման անհարժեշտությունը։

Կողմերը մտահոգություն են հայտնել Լիբիայում սրված իրավիճակի կապակցությամբ։ Պուտինը եւ Էրդողանը հանդես են եկել կրակի հրատապ դադարեցման եւ ՄԱԿ հովանու ներքո քաղաքական կարգավորման գոծընթացի վերսկսման օգտին։