Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել Ֆաթահ աս Սիսիին տեղեկացրել է Սիրիայում հրադադարի հետ կապված իրադրությանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

 

«Ռուսաստանի նախագահը Եգիպտոսի իր պաշտոնակցին հանգամանորեն տեղեկացրել է այն ջանքերի մասին, որոնք Սիրիայում գործադրվում են ս.թ. փետրվարի 27-ից մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների համատեղ հայտարարության իրականացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ հրադադարի պայմանների ապահովումը ներքին իրադրության նորմալացման, հումանիտար իրադրության բարելավման հանգուցային գործոնն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Նշվել է «բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծման կարեւորությունը Եգիպտոս ռուսական ինքնաթիռների թռիչքների վերսկսման եւ տուրիստների փոխանակման համար»: