ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել: Քննարկվել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կիրակի օրը Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը որակեց 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։
Ռուսական կողմը այս հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն դեռ չի տարածել: