Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման շեշտադրմամբ»,- ասել է Պեսկովը: