Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին: