ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի նկատմամբ արդյունավետ հսկողության կարեւորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նրանք քննարկել են Ուկրաինայի արեւելքում հրադադարի մեխանիզմի նկատմամբ արդյունավետ հսկողության կարեւորությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնալիքին հակազդելու համար Մերձավոր Արեւելքում լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին: Օբաման եւ Պան Գի Մունը նաեւ խոսել են Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկումը զսպելու համար միջազգային օգնությունը ավելացնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: