Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում քննարկել են համագործակցության հարցերն ու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Ինչպես հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ բանակցություններին քննարկվել են նաև համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական օգնության ծրագրերը, որոնք կուղղվեն երկրի զինուժի զարգացմանը:

 

«Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք քայլերը, որոնք ուղղված են դաշինքի հետ մեր երկրի հատուկ համագործակցության խորացմանը»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: