ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը եկող տարվա սկզբին կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Այցի ընթացքում Ապատուրայը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունների ընդլայնման հարցեր: