Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ներկայում տարվում են այցի նախապատրաստական աշխատանքները:
Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին: Նշանակումից հետո նա դեկտեմբերի 1-ին այցելել էր Հայաստան և հանդիպել ՀՀ Նախագահի և արտգործնախարարի հետ: