ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կանեվրան հունվարի 24-25-ին այց կկատարի Ադրբեջան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA-ն, այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:

 

Այցի շրջանակում ծրագրվում է հանդիպումներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաև այլ պաշտոնական անձանց հետ:

 

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր: