ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին կլինի Բաքվում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության անդամների հանդիպումները Ադրբեջանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցը կեզրափակվի ապրիլի 17-ին: