Իրանի Նախագահ Հասան Ռուհանին աշխատանքային այցով Ադրբեջան կայցելի մինչեւ 2015 թվականի սկիզբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Իրանի ընտանիքի եւ կանանց հարցերով փոխնախագահ Շահինդուխտ Մովլավերդին:

 

«Ներկայում աշխատում ենք Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կանանց հարցերով համագործակցության գծով փաստաթղթի վրա: Ջանում ենք այնպես անել, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի Նախագահ Ռուհանիի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում», - ասել է Իրանի փոխնախագահը:

 

Փաստաթղթում, մասնավորապես, խոսվում է Իրանի ու Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների փոխգործողության, ինչպես նաեւ գիտական փոխանակման ծրագրի մասին, որում հնարավոր է մասնակցեն երկու երկրների կանայք: