Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի նախագահ Անն Բրասյորը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, Բրասյորի այցը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 24-ը:

 

Հանդիպման շրջանակներում ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Սա կլինի ԵԽԽՎ նախագահի երկրորդ պաշտոնական այցն Ադրբեջան: