Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ են վարել:
Այս մասին հայտնում է Report.az-ը:
Զրույցի ընթացքում երկու ղեկավաները բացի ադրբեջանա-թուրքական հարաբերություններից՝ տարածաշրջանային հարցեր են քննարկել:
Կողմերը քննարկել են նաև Էրդողանի՝ հոկտեմբերի վերջին նախատեսվող այցն Ադրբեջան: