Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթվա վերջին կայցելի Ադրբեջան, հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը' փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Այս շաբաթ նախագահը կայցելի Իտալիա և շաբաթվա 2-րդ կեսին' Ադրբեջան»,- տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

 

Մարտի վերջին Պեսկովը չէր բացառել Պուտինի այցն Ադրբեջան' առաջին Եվրոպական խաղերի բացմանը, որոնք պետք է անցկացվեն Բաքվում: