«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբաս կայցելի, երբ ժամանակը գա»:
Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է նախագահի ուղևորությանը, չեմ կասկածում, որ, երբ ժամանակը գա, նման այց կկայանա»,-ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքով, պետությունը հսկայական ծրագրեր ունի այդ տարածքների զարգացման առնչությամբ, որոնց թվում՝ ենթակառուցվածքների վերականգում, նոր շինարարություններ, ջրատարների և սոցիալական օբյեկտների կառուցում և այլն: