Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով հուլիսի 2-ին կայցելի Մինսկ: 

 

«Այցի շրջանակներում կկայանան պետությունների ղեկավարների բանակցությունները, որոնց ընթացքում պլանավորվում Է քննարկել ռուս-բելառուսական բազմապլանային համագործակցության եւ ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հարցերը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Նշվում Է, որ Պուտինը կմասնակցի գերմանաֆիշիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: