ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար առաջ են ընթանում բազմաոլորտ հարաբերությունների համագործակցության շրջանակներում։ Քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է։ ՌԴ նախագահ Պուտինը Երևան կայցելի հոկտեմբերի 1-ին»,- հայտնել է Ռուդենկոն՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։