«Ժողովուրդ»-ը գրում է. «Տևական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն՝ ապարդյուն: Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված էր Հայաստանի եվրաինտեգրացիայով, այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս: Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտա­րարությունից հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին:

 

Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան: Նա հոկտեմբերի 15-ին լինելու է Տուապսեում՝ նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երևանում: Սակայն թերթի աղբյուրները պնդումեն, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: