Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանին: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին: Պլանավորվում է քննարկել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, ինչպես նաեւ կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման հարցերը… Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը հակազդելու միջոցառումներին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Երեւանի նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: