Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

 

Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից, նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: