Ղազախստանում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն իրավունք ունեն զենք օգտագործել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում, ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այո, այս դեպքում զենք կկիրառվի, հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները նման իրավունքներ ունեն»,- պատասխանել է Զասն այն հարցին, թե ինչ կլինի, եթե զինված խմբավորումները հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող օբյեկտի վրա։