2017 թվականի մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը. այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ծնվել է 1952 թ. մայիսի 1-ին Վրաստանում:
1969 թ. - ավարտել է Թեթրի-Ծղարոյի միջնակարգ դպրոցը։
· 1974 թ. - գերազանցությամբ ավարտել է Կարմիր դրոշի շքանշանակիր Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։
· 1982 թ. օգոստոսից մինչև 1985 թ. հունիսը - Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր։
· 1974 թ. նշանակվել է Հեռավորարևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին։
· 1976-1982 թթ. Հեռավորարևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել է մարտկոցի հրամանատարի, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, առանձին հակատանկային հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոններ։
· 1985-1987 թթ. - Բելոռուսի զինվորական օկրուգում տանկային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնին։
· 1987 թ. - 1989 թ. փետրվար - ծառայել է Աֆղանստանում՝ 40-րդ բանակի 5-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնում։
· 1989 թ. հոկտեմբերին նշանակվել է Բելոռուսի զինվորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատարի պաշտոնին։
· 1992 թ. ապրիլին Բելոռուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրության տակ և նշանակվել 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարի պաշտոնին։ Ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին։
· 1992 թ. սեպտեմբերից - ՀՀ սահմանապահ զորքերի վարչության պետ-ՀՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։
Անձամբ մասնակցել է Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը, երկար տարիներ ղեկավարել է այդ զորամասերը, միավորումները և խմբավորումները։ Զբաղեցրել է նաև օպերատիվ ուղղության հրամանատարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնները։
· 2000 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։
· 2008 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[1]:
· 2009 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
· 2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ Նախագահի՝ հրամանագրով զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը։
· 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը, միավորումները և խմբավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական ավանդի համար պարգևատրվել է հետևյալ պարգևներով.
· Հայաստանի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
· Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական Խաչ» շքանշան,
· «Վարդան Մամիկոնյան» շքանշանով,
· «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013),
· ՀՀ պաշտպանության նախարարության «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով,
· «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
· «Անդրանիկ Օզանյան» մեդալով։
Պարգևատրվել է նաև
· ՀՀ վարչապետի հուշամեդալով,
· ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Մարտական համագործակցության համար»,
· ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով,
· ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բազմիցս պարգևատրվել է անվանական զենքով։
· Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» Պատվավոր Շքանշանով։
Ամուսնացած է, ունի երեք որդի։