Գերմանացի քաղաքական գործիչ Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում է կառույցում Ալբանիայի նախագահության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Որոշում` Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար»,- ասված է գրառման մեջ:

Հելգա Շմիդին նոր պաշտոնում նշանակելու որոշում է կայացրել ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդը: