ՈՒկրաինայում երկխոսությունը պետք Է ինկլյուզիվ բնույթ կրի եւ ներառի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչներին: Այդ մասին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:

 

«ԵԱՀԿ-ն ակտիվ գործողություններ Է ձեռնարկում ինչպես զինված առճակատման, այնպես Էլ քաղաքական մակարդակով իրադրության ապաԷսկալացման հասնելու համար»,-ասել Է նա:

 

Զանիերն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է ուշադրությունը կենտրոնացնել հակամարտության ապաԷսկալացման քաղաքական միջոցների, նախեւեռաջ ՈՒկրաինայում համազգային երկխոսություն սկսելու վրա:

 

«Ես համաձայն եմ, որ երկխոսությունը պետք Է ինկլյուզիվ բնույթ կրի եւ ներառի բոլոր տարածաշրջանները»,-հավելել Է Զանիերը:

 

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան լրագրողներին հայտնել Է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները կոնսուլտացիաներ են անցկացնում Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորման ծրագրի, ինչպես նաեւ այդ հարցի շուրջ հնարավոր բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ:

 

«Աշխատում Է շփման խումբը, կոնսուլտացիաներ են անցկացվում ռուսական կողմի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Մենք դեռեւս չենք խոսում բանակցությունների մասին, դրանք կոնսուլտացիաներ են, որոնց ընթացքում քննարկվում են կարգավորման ծրագիրը եւ բանակցությունների ձեւաչափը»,-ասել Է Դեշչիցան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: