Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում, որտեղ ուկրաինացի հատուկջոկատայիններն անցկացնում են հատուկ գործողություններ, փողոցային մարտեր են տեղի ունենում: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով «Россия 24» հեռուստաալիքը:

 

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` կան զոհեր:


«Առանց տարբերկավող նշանների հագուստովմարդիկ կրկաում են յուրքանչյուր քայլի»,- հայտնում է աղբյուրը:

 

Իր հերթին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է այն մասին, որ ուկրաինացի ուժայիններին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Կրամատորսկի հեռուստաընկերությունը: 

 

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած խռովությունների արդյունքում զոհվել է 46 մարդ: Մայիսի 3-ը, 4-ը և 5-ը Օդեսայում հայտարարված են սգո օրեր: 

 

Իսկ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն էլ երկօրյա սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: