Պայմանների բացակայությունը եւ աշխարհազորայինների ղեկավարության կողմից ստեղծվող խոչընդոտներն Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքին ավելի շատ են խանգարում, քան ֆինանսական միջոցների պակասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Մինսկի արձանագրությունը Ռուսաստանի հետ սահմանի նկատմամբ հսկողություն Է ենթադրում միայն Ուկրաինայի կողմից: Բայց մենք ներկայում անվտանգության նկատառումներով, ինչպես նաեւ տեղի ղեկավարության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով ֆիզիկապես չենք կարող հասնել անջատողական տարածաշրջանների սահման»,-լրագրողներին ասել Է Զանիերը:
Պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ-ն որտեղից պետք Է միջոցներ վերցնի Ուկրաինայի արեւելքում նոր դիտորդներ տեղաբաշխելու համար, նա ասել Է. «Իհարկե, մեզ ավելի մեծ ֆինանսական աջակցություն Է հարկավոր, բայց պետք Է տեղում պայմաններ ստեղծվեն առաջադրանքը կատարելու համար»:
«Մարդկանց թվաքանակի ավելացումը չի օգնի, ես չեմ կարողանա նրանց ուղարկել այն շրջան, որտեղ նրանք կարող են ինչ-որ դեր խաղալ: Մինչդեռ նրանք պետք Է դառնան հաշտեցման եւ ապաԷսկալացման գործիք, դառնան յուրատեսակ միջազգային վկաներ»,-հավելել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ Է բոլոր կողմերի օգնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: