ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը հունվարի 16-ին պաշտոնական այցով ժամանում Է Վրաստան:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանրապետության ԱԳ նախարարությանը, այցի շրջանանկներում Սպենսերը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եվ ‚ պատգամավորների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Դոնդուայի հետ:

 

«Գրուզիա Online»-ը նշում Է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում Է քննարկել Վրաստանի եւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի համագործակցության ընթացիկ հարցերը եւ հեռանկարները:

 

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան կավարտվի հունվարի 19-ին: