ԵԱՀԿ-ի դիտորդների զինված առաքելությունը Դոնբասում հնարավոր Է կազմակերպության ներսում փոխհամաձայնության եւ դրա նպատակների հստակ ըմբռնման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում:

 

 

«Իհարկե, դա կարելի Է անել այն դեպքում, եթե մենք հասնենք փոխհամաձայնության եւ հասկանանք՝ ինչի համար ենք մենք դա անում»,-ասել Է նա՝ մեկնաբանելով Դոնբասում կողմերի շփման գծի երկայնքով ԵԱՀԿ-ի զինված դիտորդների տեղաբաշխման գաղափարը:

 

 

«Այն, որ այսօր ԵԱՀԿ-ն դրսեւորում Է իր արդյունավետությունը, պայմանավորված Է միայն նրանով, որ նա զինված չԷ: Բայց մենք երբեմն բախվում ենք այնպիսի իրավիճակներ, երբ առկա են ազատ տեղաշարժման խոչընդոտներ: Ես կարծում եմ, որ այժմ մենք չենք ստանում համագործակցության այն մակարդակը, որն ակնկալում ենք այս տարածաշրջանում:

 

 

Քննարկում են այն թեման, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնեն դիտորդների աշխատանքը: Իրականում ես թերահավատ չեմ այս հարցում»,-ասել Է Զանիերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: