Աշխարհի իրադրության պատճառով ԵԱՀԿ-ի այնպիսի պառակտում Է դիտվում, որպիսին չի եղել սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մոսկվայում հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

 

 

«Քաղաքական տեսանկյունից մենք զգալի պառակտում ենք տեսնում մեր կազմակերպության ներսում: Այդ պառակտումներն զգալի են: Մենք այդպիսիք չենք տեսել սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,-ասել Է Զանիերը՝ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի ընդլայնված նիստում ելույթ ունենալով Եվրասիայի անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

 

 

Նրա խոսքով՝ կազմակերպությունում փորձում են խուսափել քաղաքական բաժանումից եւ եվրոպական աշխարհամասում նոր տարանջատիչ գծերից: «Բնականաբար, մենք փորձում ենք մեր ավանդը ներդնել ճգնաժամերի կարգավորման գործում, մասնավորապես, Ուկրաինայում: Մենք դրան բավական մեծ ուշադրություն ենք դարձնում»,-նշել Է գլխավոր քարտուղարը:

 

 

Նա ընդգծել Է, որ կազմակերպությունը փորձում Է այդ ճգնաժամը կարգավորել նոր հիմնախնդիրների ֆոնին: «Այն գործոնները, որոնք ազդում են համընդհանուր անվտանգության վրա՝ արմատականացման գործընթացները, ահաբեկչությունը, օտարերկրյա ահաբեկիչների ու զինյալների հայտնվելը, միգրացիայի չտեսնված ալիքը, որն ընդգրկել Է Արեւմտյան Եվրոպան, Աֆղանստանը եւ այլն»,-ասել Է Զանիերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: