ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինայի արեւելքում ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ դիմակայության թուլացում Է արձանագրել, բայց դրա հետ մեկտեղ ուշադրություն Է դարձրել տարածաշրջանում հումանիտար իրադրության վատանալու վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք նկատել ենք, որ վերջին ժամանակներս այնտեղ (Ուկրաինայի արեւելքում) ընդհարումները նվազել են: Մարտերը շարունակվում են տեղ-տեղ, բայց իրադրության ոչ մեծ բարելավման նշաններ կան»,-հայտարարել Է Ստոլտենբերգը Die Wdlt թերթին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հունվարի 12-ին:

 

«Տարածաշրջանի հումանիտար պայմանները մնում են խիստ անհանգստացնող»,-նշել Է գլխավոր քարտուղարը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ստոլտենբերգը հարցազրույցում հերթական անգամ հայտարարել Է տարածաշրջանում ռուս զինվորականների առկայության մասին:

 

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հունվարի 11-ին, նշվում Է, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտության զոհերի թիվը անցյալ տարվա ապրիլից ի վեր հասել է առնվազն 4808-ի: «Ապրիլի կեսից մինչեւ 2015 թվականի հունվարի 6-ը Ուկրաինայի արեւելքում սպանվել է առնվազն 4808 մարդ (ներառյալ կործանված մալայզիական Boeing-ում գտնվող 298 ուղեւորներն ու անձնակազմի անդամները), վիրավորվել Է 10 հազար 468 մարդ»,- ասված է զեկույցում:

 

ՄԱԿ-ում հայտնել են, որ հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է մեկ միլիոնը. 634 հազար բնակիչներ դարձել են ներքին վերաբնակներ, եւս 594 հազարը փախել են հարեւան երկրներ՝ առավելապես Ռուսաստան: Վարչության զեկույցում նաեւ նշվում է, որ մարտական գործողությունների գոտում շարունակում է մնալ մոտավորապես 5,2 մլն մարդ, ընդ որում 1,4 միլիոնը «չափազանց խոցելի վիճակում են եւ հումանիտար օգնության կարիք ունեն»:

 

«Հակամարտության գոտուց տագնապալի հաղորդումներ են ստացվում այն մասին, որ հազարավոր մարդիկ չափազանց խոցելի վիճակում են եւ օգնության կարիք ունեն: Ի լրումն ֆինանսական խնդիրների, շատերը զրկված են սննդամթերք եւ դեղորայք գնելու հնարավորությունից եւ ապրում են ձմեռվա ցրտի պայմաններում»,- ասված է զեկույցում: Ինչպես նշում Է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի արեւելքին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցերը հանգամանորեն կքննարկվեն հունվարի 15-ին ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքում, որտեղ կկայանա խորհրդաժողով Առողջապահության համաշխարհային կազ մակերպության եւ միջազգային դոնորների մասնակցությամբ: